u/amirjanyan

Հայաստանի խորհրդարանական ընտրություններն ու արցախցի փախստականների դեմ ատելության խոսքը․ մայիս, 2026
▲ 15 r/ArmeniansGlobal+1 crossposts

Հայաստանի խորհրդարանական ընտրություններն ու արցախցի փախստականների դեմ ատելության խոսքը․ մայիս, 2026

Թալինի համայնքապետ Տավրոս Սափեյանը մտել էր բռնի տեղահանված արցախցու տան տարածք և փորձում էր նրան փոխանցել կառավարող Քաղաքացիական պայմանագիր կուսակցության քարոզչական նյութերը։ Արցախից բռնի տեղահանված կինը նշեց, որ ինքը չի խառնվում քաղաքականությանը, հարգում է համայնքապետին, սակայն քաղաքական ուժերն իրեն չեն հետաքրքրում։ Ի պատասխան Թալինի համայնքապետը հայտարարեց, որ մարդ չպետք է անաղուհաց լինի։ 

«-Էս տունը, որ բնակվում եք, ու՞մն ա,-հարցեց համայնքապետը։

Կին։ -Իմն է այս պահին։

Համայնքապետ։ -Ո՞վ է տվել այդ գումարը։

Կին։ -Այդ գումարը տվել է պետությունը, պետությունը՛, ոչ թե ինչ-որ մարդիկ իրենց գրպաններից։

Համայնքապետ։  -Տեսեք, պետության գլխին կանգնած ենք մենք, Նիկոլ Փաշինյանը, իսկ ձեր տան երեխաներին ո՞վ է օգնել առաջին օրը։

Կին։ -Ես շնորհակալ եմ եղել այն մարդկանց, ովքեր մեզ օգնել են, թե ով ի՞նչ է ակնարկում՝ մեզ հետաքրքիր չի, մեզ քաղաքականությունը հետաքրքիր չի։

Համայնքապետ։ -Այս պահվածքով դուք երկար չեք ապրելու Հայաստանի Հանրապետությունում․․․ կգաք, կդիմեք, ձեզ Ռուսաստանի տոմս կառնեմ։

Կին։ -Ինչու՞,էս էլ ա թշնամունը դրա՞ համար, ո՛չ, նախընտրում եմ արժանապատիվ մեռնել, քան ստորացված սատկել։ 

Համայնքապետ։ -Մեռնող էիր, Ղարաբաղումդ մեռնեիր»։

rcds.am
u/amirjanyan — 13 days ago

Կիրանցեցի Գոհար Վարդանյանը, ով հրապարակայնորեն խոսել էր համայնքում ընտրությունների արդյունքների վերաբերյալ իր դիտարկումների մասին, ազատվել է աշխատանքից

here's the post for which she was forced to resign​, merely saying that in Kirants there were large number of army personnel voting so 170 votes for Nikol did not mean that village population supported him https://www.facebook.com/shapersonnelre/p/1DwAr8gKr3/

shamshyan.com
u/amirjanyan — 23 days ago